Հորդանանի թագավորն առաջին անգամ մեկնել է Չեչնիա
Հորդանանի թագավոր Աբդալահ 2֊րդը առաջին անգամ այցելել է Չեչնիա։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Նա ոչ պաշտոնական այցով ժամանել է Գռոզնի՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հրավերով։
Սա Աբդուլահ 2֊րդի առաջին այցն է Հյուսիսային Կովկաս։ Այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն Արգունայում գտնվող Այման Կադիրովի անունը կրող մզկիթ։