1137 դիտում
16:49 20-02-2015
Չեխիայում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:
Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը:
Նրա խոսքով` Չեխիան այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, քանի որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. այն կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները:
ԱԺ փոխնախագահի համոզմամբ` քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել եւ չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է` դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
947 դիտում
12:59 26-09-2014
Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կանցկացվի
1017 դիտում
15:33 13-01-2015
Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել
1274 դիտում
16:41 14-03-2015
Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Այս բաժնից
502 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
526 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները