Բանգլադեշում ավտոբուս է այրվել. կան զոհեր
Բանգլադեշի արևելքում, ուր արդեն 3-րդ օր է` ցույցեր են տեղի ունենում, ավտոբուսի վրա հարձակում է եղել, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել, 15-ը ստացել է մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկությունների, անհայտ անձինք ավտոբուսի մեջ հրավառվող հեղուկով լի շիշ են նետել:
Նշենք, որ հունվար ամսին Բանգլադեշի Ընդդիմադիր ազգայնական կուսակցութունը բողոքի ակցիաներ է սկսել, ինչի հետևանքով տասնյակ մարդ է մահացել:
Ընդդիմադիր կողմը պահանջել է անվավեր ճանաչել վերջերս տեղի ունեցած ընտրությունները և նորից դրանք անցկացնել: