Բանգլադեշում հրդեհի հետեւանքով զոհեր կան
Բանգլադեշի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ աշխատակից էլ այրվածքներ է ստացել:
Կրակը դեռեւս չի հաջողվում մարել, արտադրամասի շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է: Փրկարարների խոսքով՝ շենքում հնարավոր է՝ էլի մարդիկ լինեն:
Դեպքի հանգամանքները քննվում են: Ոստիկանության տվյալներով՝ արտադրամասում գազի բալոններ են պայթել:
Հրդեհի ժամանակ շենքում 70 բանվոր է եղել: