160 կմ/ժ արագությամբ ընթացող Lexus-ը կորցնում է անվադողը. տեսանյութ
ԱՄՆ-ի մայրուղիներից մեկում 160 կմ/ժ արագությամբ ընթացող Lexus ամենագնացը բախվել էր կողքի ավտոմեքենային, ինչի պատճառով թեքվել էր և ասֆալտին հարվածելով՝ կորցրել անվադողը: Այդ ամենից հետո, ամենագնացը բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի, որը հարվածից դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել ևս մեկ ավտոմեքենայի:
Բարեբախտաբար, շղթայական ավտովթարի հետևանքով ոչ ոք չէր տուժել:
Ներկայացնում ենք տեսանյութը: