«Բայեր»-«Բորուսիա»` 0:0. Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին. տեսանյութ
Բունդեսլիգայի 18-րդ տուրում ետնապահ Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց վերին հորիզոնականների համար պայքար մղող Լևերկուզենի «Բայեր»-ին: Հանդիպումն հիմնականում ընթացավ հավասար մրցապայքարում: Երկու կողմերն էլ դարպասը գրավելու համար բազմաթիվ պահեր ունեցան, սակայն չկարողացան իրացնել դրանք:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին:
18 տուրից հետո «Բորուսիա»-ն 16 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: «Բայեր»-ը 29 միավորով 5-րդն է:
Հաջորդ տուրում «Բորուսիա»-ն Դորտմունդում կընդունի «Աուգսբուրգ»-ին, իսկ «Բայեր»-ը կհյուրընկալվի «Հերտա»-ին: