«Կայզերսլաուտեռն» - «Բորուսիա»`1:3. Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա» Կայզերսլաուտեռնում ընեկրական հանդիպում անցկացրեց տեղի համանուն թիմի հետ: Հանդիպման 29-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց վաստակեց իր թիմի օգտին: 11 մետնարոցը դիպուկ իրացրեց Մարկո Ռոյսը: 33-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը: «Կայզերսլաուտեռն»-ի կազմում «խորամանկ» հարվածով աչքի ընկավ Մարսել Գաուսը: Առաջին խաղակեսից հետո Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Յուլիան Շիբերը: Խաղավարտից 13 րոպե առաջ Յակուբ Բլաշիկոսվկին կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ 81-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
«Կայզերսլաուտեռն» - «Բորուսիա»`1:3
Գոլեր` Գաուս 33' - Ռոյս 29' (11մ), Բշաշիկովսկի 77’, Լևանդովսկի