Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները՝ հունվարի 31-ին
Վաղը, ժամը 9.45-ին Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից 17-րդ դարում Ավետիս երեցի կողմից ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը սրբի մասունքի հետ ս. պատարագի ընթացքում կդրվի ս. Սեղանին, և հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու սուրբ Ավետարանին:
ժամը 10.00-ին Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ս. Սարգիս զորավարի մասունքները կբերվեն առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի:
10.30-ին պատարագ կմատուցվի ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս, Նոր Նորքի ս. Սարգիս և Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիներում:
ժամը 14.00-ին կմեկնարկի խաչերթ: Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց մասնակիցները Մ. Մաշտոց և Մ. Բաղրամյան պողոտաներով կուղևորվեն դեպի Պողոսյան այգիներ՝ Սիրահարների պուրակ, որտեղ ժամը 15.30-ին տոնական համերգ կլինի: Այգու տարածքում կշրջի նվերաբաշխ ձիավորը: