Հունվարի 30-ի միջոցառումները՝ նվիրված Ս. Սարգսի տոնին
Վաղը, ժամը 13.00-ին Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 ավագ դպրոցում, Սուրբ Սարգսի տոնին նախընթաց, տեղի կունենա միջոցառում, որի մասը կկազմեն Հովհ. Թումանյանի անվան թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումները: Դրանք նվիրված են ս. Սարգսին:
Ժամը 14.00-ին Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի ցուցահանդես, իսկ ժամը 15.00-ին Երևանի կայազորի զինվորական հոսպիտալում տեղի կունենա միջոցառում:
Ժամը 15:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդաց տանը սաները սաները աղաբլիթ կպատրաստեն:
Ժամը 17.00-ին Երևանի Նոր Նորքի ս. Սարգսիս եկեղեցում տեղի կունենա հանդիսավոր ժամերգություն, որից հետո՝ աղի բլիթները կբաժանեն երիտասարդներին:
Ժամը 18.00-ին Կարապի լճի տարածքում սպասվում է բացօթյա մեծ համերգ: