Ֆրանսիայի հարավում ուժեղ փոթորկի վտանգ կա
Ֆրանսիայի հարավում ավելի քան 55.000 տնային տնտեսություն հոսանքազրկվել է անցյալ գիշեր վրա հասած հորդառատ անձրևների և փոթորկի պատճառով:
Հարավ-արևմտյան շրջաններում հոսանքազրկվել է ավելի քան 27.000 տուն, հարևան Ակվիտանիայի շրջանում հոսանքազրկվել է 12.000 տուն, իսկ 16.000-ը՝ Հարավային Պիրենեյի շրջանում: Քամու արագությունը հասել է 30.5 մ/վ-ի:
Այս տվյալները հաղորդել է Ֆրանսիայի Էլեկտրակայանների ERDF գլխավոր օպերատորը:
Մեքենաները բախվել են ընկած ծառերին, իսկ ուժեղ քամին քշել է նաև տների տանիքները:
Երկրի մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ կա քամու ուժեղացման և ջրհեղեղի վտանգ: