Հայտնի է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Թուրքիա այցելության օրը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիա կայցելի օգոստոսի 21-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Քերրին Թուրքիա կայցելի օգոստոսի վերջին: Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ չի կարող հաստատել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 20-ից 3-ամսյա արտակարգ դրության ռեժիմ է գործում՝ կապված պետական հեղաշրջման փորձի հետ: Հեղաշրջումից հետո ձերբակալվել է մոտ 26 հազար մարդ, որոնցից շուրջ 14 հազարը կալանքի տակ է գտնվում: