211652_close_icon
views-count9638 դիտում article-date 13:24 30-01-2015

Զորամասում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերված 19-ամյա զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են նրա 4 ծառայակից ընկերները

Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։ Քրեական գործի շրջանակներում ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր