6890 դիտում
13:51 30-08-2014
19-ամյա զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՊՆ քննչական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը, ով զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսել է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնել շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան