Հենրիխ Մխիթարյանը «Բայեր»-ի հետ խաղում կլինի մեկնարկային կազմում
Հունվարի 30-ին Բունդեսլիգան կվերդառնա մոտ մեկամսյա արձակուրդից: Երկրորդ շրջանի առաջին խաղում` 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա մրցավեճում ուժերը կչափի աղյուսակի վերին հորիզոնականների համար պայքար մղող Լևերկուզենի «Բայեր»-ի հետ:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի և «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:
«Բայեր». Լենո – Հիլբերտ, Սպահիչ, Տոպրակ, Վենդել – Բենդեր,Կաստրո,բելարաբի, Չալհանօղլու, Դրմիչ - Կիսլինգ
«Բորուսիա». Վայդենֆելլե – Պիշչեկ, Հյումելս, Սոկրատիս, Շմելցեր – Շահին, Գյունդողան, Կամպլ, Ռոյս, Մխիթարյան - Օբամեյանգ