Մանկավարժական համալսարանում տոնել են բանակի 23-ամյակը
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի դպրոցի բակում այսօր տոնել են հայկական բանակի 23-ամյակը: Աշակերտներին և նրանց հյուր եկած զինվորներին իր օրհնությունն է բերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, բուհերի և երիտասարդների հոգևոր պատասխանատու Գեղամ Սարկավագը:
Նա բոլորին մաղթեց դառնալ զինվոր՝ կոչումով և առաքելությամբ:
Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառումները շարունակվեցին նաև դպրոցների դասասենյակներում՝ հայրենասիրությանը նվիրված դասերով, երկրի սահմաններն անսասան պահող հայ զինվորներին գրված նամակների ընթերցումներով:
Ի դեպ, ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ № զորամասի հետ սերտ համագործակցության համար ՀՊՄՀ-ի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը զորամասի հրամանատար գեներալ-մայոր Ա. Վ. Սիմոնյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով, հայտնում է Մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունը: