211652_close_icon
views-count2251 դիտում article-date 16:41 20-10-2019

ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Գյումրու ռազմական կայազորում անցկացվել են ՌԴ զինված ուժերի կապի զորքերի կազմավորման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում։ Դրան մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի կապի զորքերի մասնագետներ, զորամիավորման հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, ՌԴ և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատանի բանակայիններ և զինծառայողների ընտանիքների անդամներ։ Ինչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, կապավորները ներկայացրել են ժամանակակից տեխնիկա և կապի միջոցներ։ Տոնական միջոցառումն ավարտվել է հանդիսավոր համերգով և այն զինծառայողների պարգևատրումով, որոնք աչքի են ընկել հոկտեմբերի 1-14-ը ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված հայ-ռուսական երկկողմ գումարտակային զորավարժության ընթացքում։

Նմանատիպ նյութեր