211652_close_icon
views-count1674 դիտում article-date 16:57 29-01-2015

«Սառը» պատերազմը վաղը կարող է վերածվել «տաքի». Մ. Գորբաչով

ԱՄՆ-ն Ռուսաստանին արդեն ներքաշել է սառը պատերազմի մեջ, սակայն չի բացառվում, որ նրանք կարող են ռիսկի դիմել և դեպի իրական պատերազմ տանող հետագա քայլեր անել, կարծիք է հայտնել ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը: «Ներկա պահին ԱՄՆ-ից և ԵՄ-ից միայն կարող ես լսել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին: Մի՞թե նրանք այդքան կորցրել են իրենց գլուխը և մեզ էլ ներքաշում են իրենց ջունգլիների մեջ: Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք,ապա Ամերիկան մեզ արդեն ներքաշել է նոր սառը պատերազմի մեջ՝ փորձելով բացահայտ կերպով կյանքի կոչել գերագույն հաղթանակի վերաբերյալ իր գլխավոր գաղափարը»,-ասել է Գորբաչովը:

Նմանատիպ նյութեր