Բելառուսում երբեք «Մայդան» չի լինի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել է, որ Բելառուսում «Մայդան» հնարավոր չէ:
«Եթե ինչ-որ մեկի գլխում այնպիսի խենթ միտք կա, որ Բելառուսում հնարավոր է կամ կլինի «Մայդան», ինչքան շուտ դուք այդ միտքը ձեր գլխից հանեք, այնքան ավելի լավ կլինի: Բելառուսում երբեք «Մայդան» չի լինի:
Ոչ մեկին՝ ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ այստեղ ներկաներին, ոչ նրանց, որ հիմա մեզ լսում են, «Մայդան» պետք չէ. կան առանձին ընդվզումներ, դրա համար էլ իշխանություն կա, որ կարող է չեզոքացնել նրանց և թույլ չտալ փոխադարձ կրակոցներ: Բելառուսի ներսում իրար հետ պատերազմել ոչ մեկին չի թույլատրվում»,- ասել է նա:
Նախագահը նաև նշել է, որ ինքը համապատասխան միջոցներ և ուժ ունի եղբայրասպան բախումները կանխելու համար: