«Բալթիկա» ընկերությունը փակում է իր երկու գործարանները
Գարեջրագործական «Բալթիկա » ընկերությունը որոշում է կայացրել Ռուսաստանի Չելյաբինսկ և Կրասնոյարսկ քաղաքներում գտնվող իր գործարանները փակել՝ ընկերության գործունեության բարելավման նկատառումներով:
Լրատվամիջոցները հայտնել են, որ այդ երկու գործարաններոը կփակվեն 2015թ-ի ապրիլ ամսից: Այս որոշումը կայացվել է «Բալթիկա» ընկերության կողմից մանրակրկիտ տեխնիկական, լոգիստիկական, ֆինանսկական և կառուցվածքային վերլուծությունից հետո:
«Բալթիկա»-ի արտադրական ցանցին մի քանի տարի անհրաժեշտ է եղել գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնել, սակայն ընկերությունն արել է ամեն ինչ իր արդյունավետությունն ավելացնելու և գործարանների փակումը կանխելու համար:
Այնուամենայնիվ, ներկայիս շուկայական դրությունը ստիպում է միջոցներ ձեռնարկել բիզնեսի բարելավման և 10 գործարաններից 2-ը փակելու անհրաժեշտության համար՝ ռուսական շուկայում մրցակցությունն ու առաջնային դիրքերը պահպանելու նպատակով: