211652_close_icon

Իվանիշվիլին չի բացառում Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

views-count3137 դիտում article-date 11:08 29-01-2015
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի բացառել երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: «Ես անձամբ ուզում եմ, որպեսզի վրաց հասարակությունը սովորի ապրել օրենքի շրջանակներում և ենթարկվի սահմանադրությանը: Եթե ամեն ինչ այնպես ընթանա, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն լինի, ապա ես դրանում ոչ մի ողբերգություն չեմ տեսնում»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր