211652_close_icon
views-count932 դիտում article-date 10:29 29-01-2015

30 տարի հետո ԵՄ ոչ մի պետություն G7-ի կազմում չի լինի. Յունկերի կանխատեսումը

Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը գտնում է, որ 30 տարի անց Եվրամիության անդամ երկրներից և ոչ մեկը չի լինի G7-ի կազմում, հաղորդում է Tass-ը: Եվրոպացի դիվանագետի կարծիքով՝ Եվրոպային սպասվում են մեծ փոփոխություններ, որոնք կապված կլինեն հսկայական տնտեսական գործընթացների հետ: Նա հիշեցրել է, որ եթե 1900 թվականին Եվրոպայում բնակվում էր Երկիր մոլորակի բնակչության 20%-ը, ապա 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 4%: «30 տարի հետո ԵՄ ոչ մի երկիր չի լինի G7 գերտերությունների կազմում»,-ասել է Եվրհանձնաժողովի նախագահը:

Նմանատիպ նյութեր