211652_close_icon
views-count2631 դիտում article-date 18:55 05-05-2014

140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր. ֆոտոշարք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 2-ից 4 -ը մոտ 140 հոգի` հոգևորականներ, լրագրողներ, տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներ ուխտաբար եղան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում` Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Բերդ քաղաքում: Նպատակն էր սահմանին ապրող մարդկանց հետ կիսել նրանց հոգսերն ու հույզերը: Իջևան քաղաքում երիտասարդները հանդիպում ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ` որին տարածաշրջանի մասին իրենց հուզող հարցերն ուղղեցին լրագրողները : Ուխտավորներին դիմավորեց Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Գյուղերում ուխտավորները հանդիպումներ ունեցան համայնքների ղեկավարների հետ, գյուղացիների հետ զրուցեցին նրանց առօրիայից, խնդիրներից, միասին երգեցին և պարեցին: Ուխտավորները եղան նաև Մեհրաբի զորամասում, որտեղ զինվորների հետ միասին մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում` պատարագիչ հոգևորականը Տեր Մինաս աբեղա Հախվերդյանն էր: Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ուխտավոր-լրագրողներից երեք հոգի մկրտվեցին: Ուխտին մշակութային ծրագրով իրենց մասնակցությունը բերեցին Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Մկրտիչ Մկրտչյանիը (Մակիչ), Ինգա և Անուշ Արշակյան քույրերը, Արմեն Հյուսնունցը, Նորայր և Գրիգոր Քարտաշյանները, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը և Վարդան Գալստյանը, մեր օրերի մեծագույն բանաստեղծ, մտավորական Խաչիկ Մանուկյանը: Ծրագրին իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին բերել «Փյունիկ» հիմնադրամը, պարոն Գաբրիել Չեմբերջինի, «Շեն» Բարեգործական Հասարակական կազմակերպությունը և Հայաստանյան «World Visio»n կազմակերպությունը: Պատրաստեց՝ Հեղինե Մարգարյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր