Արմավիրում մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը. լուսանկարներ
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հոգևոր թեմը, կրթական հաստատությունների, հասարակական և այլ կառույցիների աշխատակիցներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին` գլուխ խոնարհելով հանուն մերօրյա խաղաղության նահատակված քաջերի հիշատակի առջև:
Այնուհետև Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ տոնական օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Միջոցառման սկիզբն ազդարարվեց պետական օրհներգով, որի հնչյունների ներքո ներս բերվեց Հայոց եռագույնը: Ապա Տերունական աղոթք հնչեցրեց և օրվա առթիվ օրհնության և բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիր քաղաքի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց Զինված ուժերի մարզային ստորաբաժանումների մեծ թվով սպաների և Երկրապահ կամավորական միության անդամների:
Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով, հայտնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: