Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 28-ին, Արմավիրի մարզի Շահումյան համայնքում՝ համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանի նախաձեռնությամբ, մեծ ոգևորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որտեղ հրավիրված էին համայնքի զորացրված զինծառայողները, ովքեր մասնակցել էին քառօրյա պատերազմին:
Միջոցառման ավարտից հետո շնորհավորական բացիկներ, նվերներ և ծաղկեփնջեր բաժանվեցին համայնքի սպաների և զինծառայողների ընտանիքներին: