Նաոմի Քեմպբելը պոդիում է դուրս եկել ներքնազգեստով
44-ամյա Նաոմի Քեմպբելը վերջին տարիներին հազվադեպ է հայտնվում պոդիումում, այդ պատճառով էլ նրա ամեն ելույթը տպավորվում է:
Այս անգամ մոդելը մասնակցել է La Perla's Atelier բրենդի հավաքածուներից մեկի ցուցադրությանը: Նա ներկայացել է սեւ ներքնազգեստով:
Շոուից հետո գեղեցկուհին իր ՙթվիթերյան՚ էջում գրել է. ՙLa Perla Lingerie, անչափ շնորհակալություն՝ հիանալի երեկոյի համար՚: