Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ Սպարապետի շիրիմին այցելեցին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և մեծ թվով ԵԿՄ-ականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին նաև Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նրանց էին միացել նաև ԵԿՄ-ի մեծ թվով անդամներ:
Մ. Գրիգորյանը, Ս. Սարոյանը և ԵԿՄ-ականները ծաղիկներ խոնարհեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Եռաբլուր պանթեոնից: