3134 դիտում
09:13 17-01-2014
Ամանորը բավականին հետաքրքիր է անցել պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար. ՉԻ
««ՉԻ» տեղեկություններով՝ Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10 հազար դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000 դրամ։ Ընդ որում՝ կուսակցությունն էլ առանձին է գումար տրամադրել միջոցառման համար։ Հավելենք նաև, որ սույն տիկինը ինչ պատգամավորի մանդատ է ձեռք բերել, ընկերացել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տիկնոջ հետ։ Մուրադյանի սերն առ Գալուստ Գրիգորիչի տիկինն այնքան է մեծացել, որ նա որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Սահակյանի տիկնոջը՝ նրան հրավիրելով Դուբայ։ Բնականաբար, հրավեր անողն ինքն էլ հոգացել է ծախսերը»,–գրում է թերթը։
Մանրամասները կարդացեք «ՉԻ»-ի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11407 դիտում
10:35 15-09-2017
Պատգամավոր Ռուզան Մուրադյանի աղմկահարույց ձեռնարկը լույս է տեսել Արմեն Աշոտյանի գիտությամբ. «Չորրորդ իշխանություն»
3774 դիտում
19:00 27-01-2015
20 տարի իրար ճանաչած նախկին ընկերուհիների՝ դատարան հասած գործն ավարտվեց 50 հազար դրամ տուգանքով
Այս բաժնից
754 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
778 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»