Փոքր ՀԷԿ-երը` էկոսպառնալիք
Դանակը ոսկորին է հասնում: Փոքր ՀԷԿ-երը էկոպատուհաս են դառնում: Այս անգամ ոչ թե բնապահպանները, այլ Բնապահպանության նախարարությունն է SOS հնչեցնում: Բնապահպանների հետ մեկ սեղանի շուրջ քննարկում-խորհրդակցություն է:
Էլեկտրաէներգիայի արտադրության հարցում փոքր ՀԷԿ-երը կարևոր են, բայց` ոչ բնության հաշվին: Նախարարությունը նոր ստուգումներ կանցկացնի: Կվերանայեն ջրօգտագործման թույլտվությունները:
Նախարարությունը վերջին 4 ամսում 18 փոքր ՀԷԿ է ստուգել, շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվել է մոտ 474 միլիոն դրամ: ՀԷԿ-երի միության նախագահը փորձում է փրկել վիճակը` ասում է խախտումները համատարած չեն:
Համահայկական բնապահպանական ճակատից Լևոն Գալստյանն է հակադարձում: Ոչ թե 3, այլ 30 ու ավելի: Նախարարը զգուշացնում է, անցնելու են բոլոր փոքր ՀԷԿ-երով` անկախ նրանից, թե որն ում է պատկանում: Ասում է` բիզնեսին հարվածելու միտում չկա, խնդիրը բնությունը պահպանելն է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33023]Armnewstv.am[/url]