ԱՄՆ-ն ֆինանսական մեկուսացումով է սպառնում Ռուսաստանին
ԱՄՆ Պետքարտուղարության մոտ աղբյուրը չի բացառում, որ Վաշինգտոնը կարող է մեծացնել Ռուսաստանի դեմ ճնշումը և SWIFT միջազգային բանկային տեղեկատվական փոխանակման համակարգից նրան տարանջատել:
«Դա շատ օգտակար կլիներ Ռուսաստանի համար»,-«Коммерсант» թերթին տված հարցազրույցում ասել է աղբյուրը և հիշեցրել, որ նման միջոցառումներ ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է Իրանի նկատմամբ:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Արևմուտքը դժվար թե գնա նման քայլի, սակայն Միացյալ Նահանգները կարող է և միայնակ գործել. տվյալ դեպքում ԱՄՆ-ն կարող է SWIFT-ի միջոցով զրկել ամերիկյան և ռուսական բանկերին անմիջական փոխգործակցությունից: