Թուրքիայում մասամբ կարգելափակվի Facebook-ի հասանելիությունը
Անկարայի դատարանի որոշմամբ Թուրքիայում մասամբ արգելափակվելու է Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը: Այդ մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը:
Բացի այդ, սպասվում է, որ կարգելափակվեն մի շարք ակտիվ օգտատերերի աքքաունթները, ովքեր ակտիվ քարոզարշավ են սկսել իսլամի դեմ՝ վիրավորելով իսլամական արժեքները: