Հաքերները կոտրել են Malaysia Airlines ավիաընկերության կայքը
Մալայզիական Malaysia Airlines ավիաընկերության կայքը կոտրել են: Գլխավոր էջում գրվել է «404 – ինքնաթիռը գտնված չէ»:
The Malaysian Insider-ը գրել է, որ եթե հավատանք էջում թողած հաղորդագրությանը, կայքը կոտրել են Lizard Scuad հաքերների խումբը, որը նախկինում ևս մի շարք այլ կայքեր է կոտրել: Էջում նաև գրված է եղել «Կոտրված է՝ Lizard Scuad – պաշտոնապես ՝ Cyber Haliphate»:
Ենթադրվում է, որ «Cyber Haliphate»-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասն է կազմում: