Ինչպես գեղեցիկ ծերանալ. 50-ից բարձր մոդելներ
Ճերմակ մազերն ու կնճիռները երբեմն այնքան ներդաշնակ կարող են լինել: Դա փաստում են նորաձեւության աշխարհի մի շարք ներկայացուցիչներ եւ բարձրաշխարհիկ կանայք, որոնք, թեեւ վաղուց 25 տարեկան չեն, բայց շարունակում են հայտնվել ամսագրերի էջերին:
Ջիլլի Ջոնսոնն, օրինակ, Janet Rege-ի ներքնազգեստների ֆոտոշարքում նկարահանվել է եւ 28, եւ 58 տարեկանում՝ ապացուցելով, որ ներքնազգեստով կարելի է գեղեցիկ լինել ոչ միայն 20 տարեկանում: