Մերձմոսկվայում որսորդի դի են հայտնաբերել
Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերվել է որսորդի դի:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ հունվարի 23-ին 28-ամյա որսորդը որսորդական հրացանով գնացել է շրջելու տեղանքով, սակայն չի վերադարձել: Հունվարի 24-ի երեկոյան նրա մարմինը ոտքի մասում հրազենային վնասվածքներով գտել են Վոլոկոլամսկի շրջանի Տիմկովո գյուղի ձորում:
Ըստ նախնական տվյալների, մահվան պատճառ է դարձել զենքի հետ անփույթ և անզգույշ վարվելը:
Այլ մանրամասներ չեն հաղորվում: