Գերմանիայում սեռական կրթության դեմ բողոքի ցույց է եղել. տեսանյութ
Գերմանիայի Համբուրգ քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել «Անհանգստացած ծնողներ» շարժման ներկայացուցիչները: Նրանք դեմ են դպրոցներում երեխաների սեռական դատիարակությանն ուղղված պարտադիր դասընթացներին:
Ակցիայի մասնակիցներին փորձել են խոչընդոտել մեկ այլ շարժման ակտիվիստներ, որոնք դեմ են հոմոֆոբիային և այլատյացությանը:
Բանն այն է, որ գերմանական դպրոցներում նոր առարկա է մտցվել, որը երեխաներին կծանոթացնի միասեռականների կյանքի մասին: Ծնողների մեծ մասը դեմ է այդ ամենին, նրանք նախընտրում են, որ իրենց երեխաներին ներշնչեն և սովորեցնեն ընտանեկան ավանդական արժեքներ: