913 դիտում
14:00 24-01-2015
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Կոստանդնուպոլսի Սբ. ժողովի 150 հայրապետների հիշատակության օրը
Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:
Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Ս. Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Ս. Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը:
Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է նաև մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը:
Նմանատիպ նյութեր
1707 դիտում
10:47 02-10-2014
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
1390 դիտում
11:37 04-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը
1217 դիտում
12:37 06-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Ս. Երանոսի հիշատակության օրը
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1147 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
871 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան