ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց է լինելու. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է, մշտապես իրեն անաչառ դատավորի և «խաղաղարարի» տեղ դնող ԵԱՀԿ-ն այդպես էլ չի բարեհաճել ոչ միայն քայլեր ձեռնարկել, այլ նույնիսկ հայտարարությամբ հանդես գալ, չնայած վերջին օրերին ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի խախտումները կրում են առավել զանգվածային, կոպիտ և հանդուգն բնույթ:
Ելնելով դրանից՝ մի խումբ ազատամարտիկներ և երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները որոշել են, որ Հայոց բանակի տոնին' հունվարի 28-ին, Եռաբլուր այցելելուց հետո բողոքի ցույց են անցկացնելու ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մոտ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։