Մոսկվայում գողացել են դեղատուն մտած ոստիկանի ավտոմեքենան
Մոսկվայում գողացել են ոստիկանական ավտոմեքենա, երբ վերջինիս «տերը» դեղատանն է գտնվել:
27-ամյա ավագ սերժանտը ոստիկանական բաժանմունքից ուղեւորվել է գազալցակայան, ապա որոշել մտնել դեղատուն: Մեքենան նա թողել է «ՄակԴոնալդս»-ի ավտոկայանատեղիում, սակայն դեղատնից դուրս գալուց հայտնաբերել է, որ մեքենան տեղում չէ:
Չարագործին բռնել դեռեւս չի հաջողվել: Գողության վնասը կազմում է 340 հազար ռուբլի: