Ավստրիայում դատում են «Իսլամական պետությանն» օգնած Չեչնիայի քաղաքացուն
Ավստրիայում սկսվել են Չեչնիայի մի քաղաքացու գործով դատական լսումները: Նա մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին օգնելու մեջ:
Քննության տվյալներով, 30-ամյա տղամարդը 2013 թվականին Սիրիայում հատուկ ռազմական պատրաստություն է անցել եւ կռվել ահաբեկչական խմբավորման զինյալների հետ:
Տղամարդը, սակայն, հերքում է մեղադրանքները: