Պեկին-Մոսկվա երկաթգիծ կկառուցվի
Չինաստանը մտադիր է արագընթաց գնացքների երկաթուղային ճանապարհ կառուցել, որ Պեկինը երկաթգծով կմիանա Մոսկվայի հետ: Պեկինի իշխանությունները հայտնել են, որ այն կարժենա 1.5 տրիլիոն չինական յուան՝ մոտ 242 միլիարդ դոլար:
Երկաթգծի ընդհանուր երկարությունը կլինի 7000 կմ: Այն կանցնի Ղազախստանով, իսկ Պեկինից մինչև Մոսկվա ճանապարհն անցնելը կտևի ընդհամենը 2 օր: Հայտնի է նաև Չինաստանը երկաթգծի ոլորտում տեխնոլոգիաները առաջ է մղում միջազգային մակարդակով, չնայած Արևմուտքի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող սառը հարաբերություններին: