211652_close_icon
views-count1978 դիտում article-date 21:43 22-01-2015

Ձերբակալվել են Դոնեցկում տրոլեյբուսը հրետակոծած դիվերսանտները

Դոնեցկի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել են կանգառներից մեկում տրոլեյբուսի հրետակոծության մեջ մեղադրվող դիվերսիոն խմբի անդամները: Պարզվել է, որ դիվերսանտները կանգառը հրետոկոծել են 82 միլիմետրանոց ականանետով: Վնասվել է ոչ միայն տրոլեյբուսը, այլեւ մեկ ավտոմեքենա, որը վառվել է: Վարորդը մահացել է: Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում: Հրետակոծության հետեւանքով մահացել էր 15, վիրավորվել՝ 20 մարդ: Տուժածների մեծ մասի վիճակը գնահատվում է ծանր:

Նմանատիպ նյութեր