211652_close_icon
views-count13008 դիտում article-date 22:02 20-01-2015

Սերյոժայի ծնողների ու հարազատների թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին. Արմեն Երիցյան

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, անդրադառնալով Սերյոժա Ավետիսյանի մահվան դեպքին, իր ցավակցությունն է հայտնել փոքրիկի հարազատներին: «Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Նրա ծնողների, հարազատների հոգեհանգստի ու թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին, և վեցամսյա վիրավոր փոքրիկի մաքառումն ինչ-որ տեղ մխիթարող, հուսադրող, նաև համախմբող հզոր լիցք ուներ: Խորապես ցավակցում եմ փոքրիկի հարազատներին, բարեկամներին, գյումրեցիներին ու բոլոր նրանց, ովքեր այս օրերին աղոթում էին Սերյոժայի փրկության համար, այն փոքրիկի, որ կյանքի համար մղած իր համառ պայքարի յոթ օրերի ընթացքում համախմբեց մի ամբողջ ժողովրդի՝ պատգամելով չկորցնել այդ համախմբվածությունը, հայի կորովն ու տոկունությունը»,- հայտնում է ՏԿԱԻ նախարարության լրատվական ծառայությունը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր