5063 դիտում
22:48 19-01-2015
Գյումրիում եւ Երեւանում ի հիշատակ Սերյոժայի՝ մոմավառություններ են սկսել
Գյումրիում ի հիշատակ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի, ոչ միայն Ավեստիյանների տան բակում է մոմավառություն սկսել, այլեւ գյումրեցիները իրենց պատշգամբում մոմեր են վառել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին գյումրեցիները: Նշենք, որ Երեւանի Ազատության հրապարակում եւս մոմավառություն է սկսել: Սփյուռքի հայությունը եւս նախատեսում է ի հիշատակ փոքրիկի՝ Հայաստանի դեսպանատան մոտ մոմավառություն անցկացնել:
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ փոքրիկի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 20-ին, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին:
Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ այսօր` հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
«Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից: Դրանիցառաջ էլ տեղկացրել էինք, որ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար»:
ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայություն
Հունվարի 12-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էինք[/url], որ այդ օրը ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիերը:
Նմանատիպ նյութեր
6574 դիտում
11:36 20-01-2015
Շիրակի մարզպետը՝ փոքրիկի Սերյոժայի հուղարկավորության և Գյումրիում տիրող իրավիճակի մասին
13011 դիտում
22:02 20-01-2015
Սերյոժայի ծնողների ու հարազատների թաղման օրերը Գյումրիում կյանքիս ծանրագույն պահերն էին. Արմեն Երիցյան
Այս բաժնից
622 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
544 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ