Ռուսաստանը և ԱՄՆ-ն դադարեցնում են միջուկային ոլորտում համագործակցությունը
Մոսկվան և Վաշինգտոնը դադարեցնում են միջուկային օբյեկտների պաշտպանության ոլորտում համագործակցությունը, քանի որ Մոսկվան Վաշինգտոնի օգնության կարիքն այդ հարցում չունի: Այդ մասին նշված է փաստաթղթում, որը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, գրում է The Boston Globe պարբերականը:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Սամ Նաննայի կարծիքով՝ համագործակցության դադարեցումը լրջորեն մեծացնում է ահաբեկչական գործողությունների վտանգը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռուսաստանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել 2016 թվականին ԱՄՆ-ում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին և չի էլ պատրաստվում վերանայել իր որոշումը: