Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դադարեցնում են համագործակցությունը մշակույթի, գիտության եւ ԶԼՄ-ների բնագավառում
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել է ԱՄՆ-ի հետ մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների բնագավառում համագործակցության շուրջ հուշագրի գործողությունը դադարեցնելու մասին։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հուշագրի հետագա պահպանումը պարզապես կորցրել է իմաստը: Ծանուցման համապատասխան հայտագիրը հունիսի 1-ին հանձնել են Մոսկվայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն»,-ասել է նա ճեպազրույցում։