211652_close_icon

Բենգալյան ծոցում փոթորկից հետո մոտ 640 ձկնորս է անհետացել

views-count2555 դիտում article-date 23:30 04-08-2014
Բենգալյան ծովածոցում փոթորկից հետո մոտ 640 հնդկացի ձկնորս է անհետացել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ Նրանք անհետացել են Հնդկաստանի արևելյան Արևմտյան Բենգալ նահանգում։ Ձկնորսները ծով են դուրս եկել մի քանի օր առաջ, սակայն օգոստոսի 4֊ի գիշերը գրանցված փոթորկից հետո ռադիոկապը նրանց հետ ընդհատվել է։

Նմանատիպ նյութեր