Բ. Օբաման մայիսին չի այցելի Մոսկվա
                        Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մայիս ամսին Հաղթանակի օրվա կապակցությամբ  չի պլանավորում Մոսկվա այցելել: 
Նա նաև նշել է, որ այդ մասին ոչինչ չի լսել: Որքանով որ տեղյակ է՝ այդ մասին պլաններ չկան: Իսկ այն հարցին, թե որևէ տեխնիկական պատրաստություն նախատեսվում է այցի կապակցությամբ, թե ոչ,  նա պատասխանել է, որ ինչքանով ինքը գիտի՝ ոչ մի բան չի նախատեսվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

