Ավստրիայում ռուս հանցագործ է ձերբակալվել
                        Ավստրիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի,  միջազգային հետախուզման մեջ գտնվող Ասլան Գագիեւը, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն: 
Ներկայում քննարկվում է նրա արտահանձնման հարցը: Գագիեւը մեղադրվում է հանցավոր խումբ կազմավորելու մեջ, որը Ռուսաստանում գործել է 2004 թվականին: 
Խմբավորման անդամների մի մասը ազատազրկման մեջ է, մեկն էլ՝ Օլեգ Գագիեւը,  դատապարտվել է ցմահ ազատազրկման:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

