211652_close_icon
views-count818 դիտում article-date 17:18 20-01-2015

Մոսկվա ժամանած ֆրանսիացու մոտ «Էբոլա» չի հայտնաբերվել

Մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում նախօրեին հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ են անցկացվել՝ կապված «Էբոլա» վիրուսի հնարավոր ներթափանցումը կանխելու հետ: Փարիզ-Մոսկվա չվերթի ուղեւորուհիներից մեկը թռիչքի ընթացքում իրեն վատ է զգացել: Մտահոգություն կար, որ ֆրանսուհին, հնարավոր է՝ «Էբոլա»-ով է վարակված: Սակայն բժիշկները կնոջ մոտ այլ ինֆեկցիոն հիվանդություն են ախտորոշել, ինչից հետո կինը հոսպիտալացվել է: Մինչ օրս օդանավակայանում 40 կասկածելի ուղեւոր է հետազոտվել: Ոչ մի դեմքում «Էբոլա» չի հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր