Հրանտ Դինքի սպանությունից 8 տարի է անցել
2007 թ. հունվարի 19-ին սպանվել է «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Նա պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը:
Որոշ քաղաքագետների կարծիքով՝ սպանությունը ծրագրված եւ իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով: