Քրդերը Քոբանիի մոտ կարեւոր բարձունք են գրավել
                        «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդերը ետ են գրավել Քոբանի քաղաքի մոտ գտնվող կարեւոր բարձունքներից մեկը՝ Ջեբել-Մաշտանուրը: 
Բարձունքը գրավվել է ջիհադիստների եւ քրդերի միջեւ ընթացած կատաղի  մարտերի արդյունքում: 
Սպանվել են «Իսլամական պետության» 11 զինյալներ: Քրդերին հաջողվել է  վերցնել նաեւ մեծ քանակության զենք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

